Բժշկական հանրությունը ունի մտահոգվելու առիթ, որովհետև որոշ շրջանակներ ամեն գնով փորձում են հարվածել բուհի բարձր վարկանիշին

Մի քանի օր առաջ մամուլը գրել էր, որ Վանեցյանի հրաժարականից հետո քրեական գործ կհարուցվի ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի նկատմամբ: Աղբյուրը «Ժամանակ» օրաթերթն էր, որը սպասարկում է իշխանության շահերը, բայց հետաքրքիրը ներկայիս իշխանության գործելաոճն է. ամեն գնով քանդել կայացած ինստիտուտները: Հասկանալի է, որ ԵՊԲՀ-ն բուհական համակարգում լավագույներից է ու բավականին բարձր վարկանիշ ունի միջազգային արենայում:

Այս ամենը բնականաբար պետք է, որ ուրախացներ մեր իշխանությանը, սակայն չգիտես, թե ինչու ամեն անգամ փորձում են մամուլի միջոցով արատավորել ԵՊԲՀ-ի բարի համբավը:
Մի ժամանակ էլ իշխանական գրչակները գրում էին, որ ՊՎԾ-ն շատ լուրջ խախտումներ է հայտնաբերել, սակայն հետագայում վերահսկողական ծառայությունը ժխտեց այդ լուրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ՝ բժշկական հանրությունը ունի մտահոգվելու առիթ, որովհետև որոշ շրջանակներ ամեն գնով փորձում են հարվածել բուհի բարձր վարկանիշին: Սթափվե՛ք ընկերներ, վաղը ուշ կլինի:

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով