Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը:

Սակայն հիմա «Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել, որ դատավոր Ռուզաննա Հակոբյանը հրաժարվել է հետ վերադառնալ ԲԴԽ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 2 անդամների տեղերը դեռեւս շարունակում են թափուր մնալ: Ե՛ւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ե՛ւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առջեւ. թեկնածուներ չունեն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով