Բարի լույս, բանանային Հայաստան

Քաղվածք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ Ընդունվել է 17.01.2018

1. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

2. Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։

Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պարտադիր հրապարակվում են նաեւ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

4. Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Սա ուղղակի ի գիտություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատուկ ուշադրություն դարձրեք ընդունման ամսաթվին:

Այդ ժամանակ այժմյան վարչապետը ԱԺ պատգամավոր է եղել:

Անցնենք առաջ:

Երեկ երեկոյան հնչած նոր հրաժարականները փոքր-ինչ շեղեցին մեր ուշադրությունը ցերեկը Շենգավիթի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցածից: Ըստ էության, երեկ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանում դատավորի կողմից անտեսվեց Սահմանադրական դատարանի որոշումը:

Ավելին, ըստ էության դատախազության ներկայացուցիչները իրենց իրավունք են վերապահել քննադատել Սահմանադրական Դատարանի որոշումը և կոչ անել դատավորին հաշվի չառնել այն: Կարելի էր այս իրավիճակը զավեշտալի անվանել, եթե չլինեին հանգամանքները: Ստեղծվել է մի շատ վատ նախադեպ, որի հետևանքները կզգանք ոչ միայն մենք, սովորական մահկանացուներս, այլև ՆԱ:

Նախօրեին Վանաձորում տեղի ունեցած ՙ«մամլո ասուլիս՚» կոչված վատ բեմադրված էժանագին շոուի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող գլխավոր խմբագիրը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է և դրանով առերևույթ հասկացրեց դատաիրավական համակարգի բոլոր օղակներին, որ այն կարելի է անտեսել:

Նույն մամլո ասուլիսի շրջանակներում՝ արդեն Ամուլսարի հիմնախնդրի վերաբերյալ, նույն գլխավոր խմբագիրը հայտարարեց, որ առկա է վարչական դատարանի որոշումը Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների կողմից շրջափակված ճանապարհների բացման վերաբերյալ:

Մի տեսակ զարմանք եմ ապրում… Բայց չէ՞ որ արդարադատությունը ընտրովի, կամայականորեն պարտադիր կամ ոչ պարտադիր չի լինում… Թե՞ լինում է: Արի ու տես, որ նոր Հայաստանում դա էլ է հնարավոր:

Սակայն այստեղ պիտի հիասթափեցնեմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը. եթե ամբոխահաճո երկրի ղեկավարը ժողովրդին հրամցնում է այն գաղափարը, որ ՍԴ-ի որոշումը կարելի է միանձնյա քմահաճույքով հայտարարել անօրինական և չկատարել, ապա նույն հաջողությամբ ժողովուրդը այդ մոտեցումը տարածում է բոլոր մնացած դատարանների զանազան որոշումների վրա և իրեն արդարացիորեն իրավունք է վերապահում չկատարել նաև վարչական դատարանի որոշումը:

Ավելին, նույն գ;խավոր խմբագիրը պիտի հասկանա, որ ստեղծելով այսպիսի նախադեպ՝ նա ինքն իրեն թակարդն է գցում, քանի որ նույն կամայականության սկզբունքը վաղը կիրառվելու է իր դեմ: Վաղը, երբ իշխանությունը կփոխվի և նա կկանգնի օրենքով պատասխան տալու անխուսափելի իրականության առջև, կհասկանա, որ իր համար օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները իրեն չեն օգնի, քանի որ կա նախադեպ և այլևս օրենքը մեր երկրում կիրառվում է ընտրովի, կամայականության սկզբունքով և մեկ անձի քմահաճույքով: Մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործադիրը ի դեմս իր ղեկավարի պատերազմ է հայտարարել Սահմանադրական դատարանին, այսինքն՝ իշխանության մեկ ճյուղը պայքարում է մյուսի դեմ: Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական ճգնաժամ:

Հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները, մասնավորապես այն, որ վերջին 20 ժամը Հայաստանը փաստացի ապրում է առանց ԱԱԾ Տնօրենի և առանց Ոստիկանապետի, հարգելի Պողոսներ և ոչ-Պողոսներ, մեր վիճակը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ:

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

                                                                                                                                                           Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով