Արցախի հարցով «տակից» հանդիպումներ, երկխոսություններ և բանակցություններ

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աննախադեպ ճանապարհորդությունն ԱՄՆ-ում, որն առանձնահատուկ է նրանով, որ ՀՀ Վարչապետի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև չի նախատեսվում ոչ մի գործնական հանդիպում: Փաշինյանը հանդիպումներ է ունենալու մեծամասամբ միայն ԱՄՆ հայ համայնքի հետ: Ճանապարհորդությունը յուրահատուկ է նաև նրանով, որ վարչապետի շքախմբում տեղ են գտել բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների բազմաթիվ լրագրողներ, այսինքն վարչապետական ապարատի համար կարևոր են ոչ միայն ԱՄՆ-ում կայացող հանդիպումները, այլ նաև նրանց լուսաբանումը և հրապարակումը Հայաստանում: Սա բացարձակապես կարելի չէր լինի ներկայացնել որպես յուրահատուկ երևույթ, եթե միաժամանակ տեղի չունենաjին այլ իրադարձություններ, որոնք վերաբերվում են մեր գերագույն խնդրին՝ Արցախ-Հայաստանի անվտանգության և ամբողջականության խնդրին:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման մանրամասները սակայն չեն հրապարակվում, իսկ հանդիպման մասին վկայող կես րոպեանոց տեսանյութը, որ «շրջում է» համացանցում, չունի անգամ ձայն: Նույն սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում FOX LA լրատվամիջոցի թղթակից Արաքս Կարապետյանի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել` ասելով, որ հայկական կողմը պատրաստ է երկխոսության ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար և որ այս հարցով լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար:

Եվ սա ասում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել էր, որ չի՛ բանակցելու Ադրբեջանի հետ, քանի դեռ Արցախը ևս չի վարեդարձել բանակցային սեղան: Այսինքն, այս օրերին Արցախի մասով «տակից» քննարկումներ են ընթանում, որի մասին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակչությունը, թե՛ սփյուռքը տեղյակ չէ, փոխարենը մարդկանց ուշք ու միտքը շեղում են վարչապետի ճանապարհորդության շոուներով, և ոչ մեկ, ոչ մի չինովնիկ, ոչ մի լրատվամիջոցի ներկայացուցիչ հարց չի տալիս վարչապետին կամ նրա կառավարության ղեկավարներին՝ այս ի՞նչ հանդիպումներ են, ի՞նչ նոր պայմանավորվածություններ են, եթե հայտարարվել էր, որ Արցախի հարցով բանակցություններ չեն լինելու մինչև Արցախը չդառնա բանակցության կողմ:

Շուտով տեղի է ունենալու Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև հանդիպումը, որի ընթացքում ևս չի բացառվում որ կքննարկվեն Արցախին վերաբերվող հարցեր, այնինչ Հայաստանում մեր ուշադրությունը շեղում են պոպուլիստական շոուներով, իսկ կարևորագույնի մասին մեզ ոչինչ չի հայտարարվում: Նման իրավիճակում Հայաստանի բոլոր բանիմաց և գիտակից քաղաքացիները պետք է պատրաստ լինեն իրավիճակի ցանկացած զարգացումների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

                                                                                                                                                                Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով