Արտակարգ դեպք Գյումրիում. դանակահարել են պապ ու թոռանը. ArmDay.am

Գյումրիում  արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ դանակահարություն է եղել:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ ժամը 21:00-ի հատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւ արյունահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն եւ 52-ամյա Իսահակ Ա.-ն: ArmDay.am-ի աղբյուրների փոխանցմամաբ՝ նրանք պապ եւ թոռ են: Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը, նախնական տեղեկություններով, դանակահարել են Գյումրու «Պոլիգոններ» թաղամասից դեպի «Անի» թաղամաս տանող ճանապարահատվածին: Ըստ էության, տեղի է ունեցել վիճաբանություն, որի մանրամասները դեռ հայտնի չեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Ա.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի վնասվածքներ, իսկ Իսահակ Ա.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքներ: Նրանք այս պահին վիրահատվում են: Նրանց բժշկական կենտրոն տեղափոխել են հարազատները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով