«Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից զանգում են բուժկենտրոններ ու սպառնում՝ եթե նախարարին գովերգող հայտարարություն չանեն, ապա պետական ֆինանսավորումը կնվազի».Գևորգ Գրիգորյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

-Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի…

Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները… սա պաշտոնական դիրքի չարաշահում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ:

#վախկոտ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով