«Արմենիա TV-ն» տուգանվել է սերիալում մկրատով կնոջ դեմքը վնասելու դրվագի համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն, ուսումնասիրելով «Արմենիա TV» կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թ. օգոստոսի 22-ի եթերում բռնության, կտտանքների ենթարկելու տեսարանները, տուգանել է ընկերությանը 500 հազար դրամով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որոշումն ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան։

Սերիայում պատկերված էր, թե ինչպես է հերոսներից մեկը մկրատով վնասում հերոսուհիներից մեկի քիթը։ Պատկերի ցուցադրումը բուռն արձագանք ու քննադատության մեծ ալիք բարձրացրեց սոցցանցերում։

Հանձնաժողովը, մասնավորապես, ընդգծել է, որ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ մեդիայում կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

PanARMENIAN.Net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով