Արմատական լուծում. Կառավարությունը որոշել է ռիսկի գնալ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման գնալ չօգտագործվող հողատարածքների սեփականատերերի փոփոխության հարցում: Կառավարությունը «Հողային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որն առաջիկայում կընդունվի:

Հայաստանի մշակովի հողատարածքների մոտ 45 տոկոսը կամ 200 հազար հա հողատարածք չի մշակվում: Դրա մի մասը չի մշակվում օբյեկտիվ պատճառներով՝ ոռոգման ջրի անհասանելիություն կամ ցածր բերքատվություն, բայց հողերի մի զգալի մասը չի մշակվում, քանի որ դրանց սեփականատերերը տասնյակ տարիներ բացակայում են Հայաստանից ու գուցե երբեք էլ չվերադառնան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարբեր ժամանակահատվածներում փորձ է արվել նման հողատարածքները պետականացնել եւ վաճառել նոր սեփականատերերի, ինչի շնորհիվ դրանք կդառնային մշակովի, բայց դա չի արվել տարբեր պատճառներով: Այժմ կառավարությունը որոշել է ռիսկի դիմել, ինչը պետք է միանշանակ ողջունել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով