«Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ».Վահան Բաբայան

Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ:

Իշխանական գրչակները ջանք ու եռանդ չեն խնայում նրան դավաճանի քողի ներքո ներկայացնելու իրենց սրբազան գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում են վայ բա էս մարդուն ո՞նց կարելի էր վստահել ԱԱԾ-ն այսքան ժամանակ և իրենց վոժդին սատարելու սրտաճմլիկ խոսքեր գրում:

Հարց,ո՞վ էր Վանեցյանին նշանակել,պատասխան Փաշինյանը,նորից հարց,ո՞վ էր նրան սրբացնում,պատասխան դուք,ովքեր այսօր նրան դավաճան եք ասում:

Ի՞նչ է ստացվում,որ դուք մի տարում հերոսից մարդուն դարձնում եք դավաճան,ձեր հեղափոխության հերոսին,ոչ թե ուրիշ մարդու,այլ ձեր թիմի ներկայացուցիչ Վանեցյանին:
Սա է ձեր կադրային քաղաքականությունը,ուզեք թե արդեն չուզեք:Եթե դա սխալ էր ,սխալը ձեր Նիկոլի սխալն էր,եթե ճիշտ էր բա էլ ումից եք բողոքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ արդեն մի բացառեք,որ վերջում մնալու եք դուք և ձեր Նիկոլը և ուրիշ ոչ մեկ,իսկ ամենա վերջում մնալու եք միայն դուք:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի ֆեյսուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով