Արթուր Վանեցյանը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով

Պարզվում է Նիկոլ Փաշինյանը,որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա,այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։

Հետաքրքիր է,իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը,միացան բազմագույն շարժմանդ,չէի՞ր հիշում ուսադիրների մասին։
Ավելին,նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում,չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին։

Երբ քո իսկ աշխատասենյակում հանդիպում-գործարքի գնացիր
3 ոստիկանի կյանք խլած ահաբեկչական-սորոսական խմբի պարագլուխների հետ,ո՞նց էիր քեզ զգում։
Բա այդ պահին պետությանդ ու սպաների ուսադիրների մասին ինչու՞ չէիր մտածում։

Հ.Գ.Իսկ ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ հակապետական գործունեության ու ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Հ.Գ.Նիկո’լ,հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում,վաղը կպարտվես քաղաքական դաշտում։

Ամեն ինչ հոսում,ամեն ինչ փոփոխվում է։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով