«Արդշինբանկ»-ի «Արտաշատ» մասնաճյուղի տնօրենը հափշտակել է 122 մլն դրամ և դիմել փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված տեղեկության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բանկից հայտնել են, որ «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը մասնաճյուղից կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն: Գ. Շամշյանի տեղեություններով՝ մասնաճյուղի կառավարիչի կողմից հափշտակված գումարը կազմում է 122 մլն դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ս. Գարեգինյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով