Արդյո՞ք Դավիթ Տոնոյանը հրաժարական կտա. ՊՆ-ի պարզաբանումը.ArmLur.am

Ինչպես հայտնի է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հրաժարական է ներկայացրել:

Օրերս մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Վանեցյանից հետո հաջոդը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է: Այս հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Այն հարցին, թե արդյոք Վանեցյանից հետո հաջորդը պաշտոնին հրաժեշտ կտա ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Վերջինս, սակայն, հայտնեց, որ որևէ տեղեկություն չունի նախարարի հնարավոր հրաժարականի մասին և չի կարող մեկնաբանել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում վերջին շրջանում կրքերը չեն հանդարտվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ArmLur.am-ի տեղեկություններով շուտով կլսենք նաեւ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով