Արդարացվա՞ծ է, արդյոք, Ռ․ Քոչարյանին ամեն գնով քաղաքական մեկուսացվածության մեջ պահելու դիմաց երկիրն ուղորդել անորոշության ճանապարհով

Արդարացվա՞ծ է, արդյոք, Ռ․ Քոչարյանին ամեն գնով քաղաքական մեկուսացվածության մեջ պահելու դիմաց երկիրն ուղորդել անորոշության ճանապարհով։

Հանրային բանավեճը, թե Ռ․ Քոչարյանի նկատմամբ ծավալվող կամայականության արշավն օրինականությա՞ն, թե՞ ապօրինությունների տիրույթում է, կատարվել է ՍԴ-ի որոշումը, թե՞ ոչ, այլևս ժամանակի անտեղի վատնում է։ Այս առումով Հայկ Ալումյանի դիրքորոշումը՝ Ռ․ Քոչարյանի համար Հայաստանում չկա արդարադատություն ապահովող դատարան, առավել քան սպառիչ էր։ Եվ, հետևաբար, ժամանակն է դիսկուրսը տեղափոխել այլ հարթություն՝ երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումը կօգնի՞ փրկելու «հեղափոխության» ճակատագիրը, նոր «շունչ կհաղորդի՞» թավշյա խաբեբայությանը, թե՞ ոչ։ Արդարացվա՞ծ է, արդյոք, Ռ․ Քոչարյանին ամեն գնով քաղաքական մեկուսացվածության մեջ պահելու դիմաց երկիրն ուղորդել անորոշության ճանապարհով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակն է, որպեսզի հասարակությունը բաց աչքերով նայի «հեղափոխություն» կոչվածին․ այն մի գործընթաց էր, որի թիրախային առանցքը նախկին որոշ քաղաքական դերակատարների՝ նախ և առաջ Ռ․ Քոչարյանի և նրա ազդեցությամբ ընթացող պրոցեսների քաղաքական կշռի չեզոքացումն էր։ Եվ ամենևին կարևոր չէր՝ դա կարվեր Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վատացման, Արցախի ու Հայաստանի միջև բաժանարար գծերի անցկացման, նվաճումների ապաարժեվորման , թե մեկ այլ ճանապարհով։ Ասել է թե նպատակն արդարացնում է միջոցները (Մաքիավելլի կարդացել ու լավ չեն հասկացել), հետևաբար հանուն «թավշյա հեղափոխության» ճակատագրի փրկության արդարացված է երկրորդ նախագահի հանդեպ իրագործվող ցանկացած քաղաքական բռնաճնշում։

Ռ․ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական սադրանքը, սակայն, տևական ժամանակ «արդարացված»լինել չի կարող։ Դրախտ խստացող թավշյա խաբեբայության ընակլումը գնալով ավելի լայն շրջանակներ է ընդգրկումը, ինչ կամայականությունները լեգիտիմությամբ արդարացնելը դարձնում է շարունակաբար ավելի ու ավելի դժվար։ Հայաստանում կյանքը վերջին մեկ և կես տարվա ընթացքում ոչ միայն իրապես չի փոխվել, այլև վատանալու միտումներն օր-օրի դառնում են ավելի ակնհայտ։ «Հեղափոխությունը», որը պետք է վերաձևավորեր քաղաքական դաշտն այնպես, որպեսզի այլևս բացառվեր Ռ․ Քոչարյանի դերակատարությունը, կանգնել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ անհապաղ ձեռնարկել «հեղափոխության» ներքին վերակառուցում, որը նույնքան «արժանահավատ» կլինի ամբոխի համար և անվտանգ թավշյա նախագծի տեսանկյունից, որքան նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունը, կա՛մ նստել և սպասել անխուսափելի հանդիսացող վերահաս ձախողմանը ։

Սա նշանակում է, որ ժամանակը վատ դաշնակից է թավշյա նախագծի համար և որ հապաղելը կհանգեցնի գլոբալ տապալման՝ բացասական բոլոր հետևանքներով Հայաստանի և նրա հեռանկարի համար։ Եվ ժամանակն է, որպեսզի հանրության սթափվող հատվածը իրեն հարց տա՝ արդարացվա՞ծ է, արդյոք, Ռ․ Քոչարյանին ամեն գնով քաղաքական մեկուսացվածության մեջ պահելու դիմաց երկիրն ուղորդել անորոշության ճանապարհով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով