Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ.168.am

Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, դրական փոփոխություններ չկան։ Բժիշկներն էլ շարունակում են միայն 0,1 %-ի հույս տալ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը։

Զորացրված սպաները մշտական կապի մեջ են Արա Մխթարյանի ընտանիքի անդամների հետ։ Մի քանի օր առաջ նրանք ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ էին գնացել կոմայի մեջ գտնվող ծառայակցի ընտանիքին իրենց զորակցությունը հայտնելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների՝ ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ, Արա Մխիթարյանի ընկերներն ու հարազատներն էլ պնդում են, որ դեպքի վայրում 7-8 հոգի է եղել:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով