Արարատ Միրզոյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Դատական հայց` Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Սպարտակ Առաքելյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին անվավեր ճանաչել ԱԺ ղեկավարության կարգադրությունն ու դրանով ստեղծված հաստիքացուցակը, որից ինքը դուրս է մնացել:

Ավելի պարզ ասած` Սպարտակ Առաքելյանը դուրս է մնացել նոր ձևավորված հաստիքացուցակից և հիմա դատարանի միջոցով փորձում է հետ վերադառնալ իր աշխատանքին, վերականգնել իր իրավունքները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով