Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է հեռանա

Դեռ ոչ վաղ անցվալում մի շարք լրատվակայքներ, Հակաեկեղեցական ֆաշիզմով տառապող նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնում էին որպես «Նոր Հայաստանի» ամենապրոֆեսիոնալ և ամենահաջողված նախարար:

Ոչ վաղ անցյալում սակայն, նույն Արսեն Թորոսյանը խոսեց Ամուլսարի շահագործման մասին և հայտարարեց, որ հանքի շահագործման մեջ ոչ մի վտանգ չի տեսնում: Այս հայտարարությունը սասանեց նրա դիրքերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր էլ՝ սեպտեմբերի 3-ին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում նախատեսված էր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որը տապալվեց, քանի որ ասուլիսի բացումից անմիջապես հետո  դահլիճ մուտք գործեց նախարարի նախկին խորհրդական, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, որը փորձեց մի քանի հարց տալ Թորոսյանին, իսկ Թորոսյանն էլ  խոսափելով այդ հարցերին պատասխանելուց, թողեց ու դուրս եկավ դահլիճից:

Այսինքն Ա Թորոսյանին տրվելու էին այնպիսի հարցեր, որոնց նա հաստատ չէր կարողանալու պատասխանել:

Առողջապահության ոլորտում  նման հարցերը գնալով ավելի ու ավելի են շատանալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցեր որոնք կապված են մարդկային կյանքերի և սերունդների ապագայի հետ: Սա նշանակում է, որ առողջոպահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է գնա և օր առաջ լքի իրեն տրված պաշտոնը, իր տեղը զիջելով ավելի բանիմաց և փորձառու մեկին, որը նրա նման չի խուսափի հարցերի պատասխանելուց:

Չի բացառվում որ Ա Թորոսյանը կփորձի լայվերով  կամ իրեն սատարող լրատվակայքերով կրկին ու կրկին զբաղվել իր Փի-Առ-ով, արդարացնել իր փախոստն ասուլիսից և չի բացառվում որ դա շատերի համար կարող է լինել նաև տպավորիչ:

Սակայն մեզ ոչ թե շումեն է պետք, այլ բժիշկների և լրագրողների հետ առերեսվող և հարցերին ուղիղ պատասխանող նախարար:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով