Անգամ կոնսուլտացիան վճարովի է անցել,ոչինչ չենք խնայել.նոր զարգացումներ մահացած նորածնի դեպքից.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը    զրուցել էր ծննդկանի ամուսնու եւ հարազատների հետ,ովքեր կատարվածի համար մեղադրում էին մանկաբարձուհուն:

Այսօր«Հրապարակ»-ը  կրկին կապ հաստատեց Հայկուհի Խաչատրյանի ամուսնու՝ Գարիկ Ենգիբարյանի հետ՝ պարզելու,թե ինչ իրավական ընթացք է ստացել դեպքը: «Հայկուհին արդեն տանն է,բայց դեռ առողջականը լավ չէ: Աջ ձեռքը վնասված է, աղիների հետ կապված խնդիրներ ունի , իսկ հոգեվիճակի մասին խոսելն ավելորդ է:Մեզ արդեն այցելել է քննիչը, զրուցել կնոջս հետ,ներկայացրել ենք այն,ինչ եղել է:Մեր միակ նպատակն այն է, որ մեղավորները պատժվեն եւ նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն, որպեսզի նույն ցավը ոչ ոք չապրի:Մեզ միայն մեր երեխան էր պետք, մենք ոչինչ չենք խնայել,որ առողջ բալիկ ունենանք:Անգամ կոնսուլտացիաները վճարովի է անցել կինս: Թուղթ ներկայացրեց, որ այլ  կլինիկայում հաշվառված չէ, անօգուտ էր,էլի 60հզր դրամ վճարեցինք, կտրոն էլ չտվեցին:Այն ժամանակ դա մենք նույնիսկ հաշվի չառանք,մեզ միայն կնոջս ու երեխայի առողջությունն էր հետաքրքրում, բայց  արի ու  տես….   »,-ասաց նա:

Ուշագրավ է, որ Հայկուհի Խաչատրյանի հղիությունը  9 ամիս վերահսկած  բժշկուհին մինչ այդ որևէ լուրջ խնդիրներ չի հայտնաբերել ծննդկանի մոտ: Դեպքի օրը   ծնունդը ընդունող բժիշկը նույնպես նա է եղել:

«Հրապարակ»-ի տեղեկություններով բժշկուհին առաջիկայում պատրաստվում է մեկնել  Գերմանիա՝ մասնակցելու այնտեղ կայանալիք կոնֆերանսին:

Արդյո՞ք  ճիշտ է տեղեկությունը եւ որքանո՞վ օրինաչափ դեպքից անմիջապես  հետո նրա՝ երկրից բացակայելը, փորձեցինք պարզել հենց իրենից: Բժշկուհին մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Կապվեցինք  Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ: «Ես նման տեղեկություն չունեմ,նման բան չկա,ոչ ոք չի պատրաստվում մեկնել: Թողեք,թող հանգիստ քննություն ընթանա, էնպես եք արել,որ բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները հրաժարվում են արդեն աշխատել,հանգիստ թողեք բժիշկներին…»,- բարկացած  նետեց  նա՝ լրագրողներին մեղադրելով նրանում,որ անգամ հանգստյան օրերին բժիշկներին անհանգստացնում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի նորածինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով