«Այս անգամ ֆեյքերի աշխատանքը վստահել են Ա. Գրիգորյանին».Աննա Մկրտչյան

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Աննա Մկրտչյանը գրում է.

-Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձն այնքան ազդեցիկ էր, որ ի զորու է եղել նյարդային լուրջ ցնցումներ առաջացնել բախտի բերմամբ բարձրաստիճան պաշտոնների հասած անձանց ու նրանց ոչ պակաս «բարձրաստիճան» տիկնանց։

Նյարդային ցնցումների արդյունքում երկրի իբր թե Անվտանգության խորհրդի քարտուղարն է որոշել անդրադառնալ Նախագահի խոսքերին։ Արդեն սովորել ենք, որ ԱԽ քարտուղարն աշխարհում ամեն ինչով զբաղվում է, բացի իր բուն պարտականություններից։ Բայց, այս անգամ որոշել է ավելի հեռուն գնալ ու իր «ծանրակշիռ» խոսքն ասել Մարդու վերաբերյալ, ում անցած ճանապարհը իր ամենավառ երևակայությամբ անգամ չի կարող պատկերել։

Ֆեյքերի ազդեցության անկարողությունը քողարկելու համար այս անգամ ֆեյքերի աշխատանքը վստահել են Ա. Գրիգորյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղղակի, Ա.Գրիգորյանի գրառումն էլ չընկալվեց ավելին քան հերթական ֆեյք, մի տարբերությամբ՝ այդ ֆեյքը մեր երկրի ոչ բարով Անվտանգության խորհրդի քարտուղարն է։
Արարատ Միրզոյանի տիկինն էլ ձգտում է ապացուցել, որ ինքն էլ է պատրաստ շատ բաների, միայն թե դեռ երկար ժամանակ մնա խորհրդարանի առաջին տիկինը։ Իսկ, միգուցե՞ հավակնություններն այլ են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով