Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

-Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք

ՍԴ որոշումը Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ոչ իրավաչափ լինելու մասին չի ընդունվում այն մարդկանց կողմից,ովքեր ցանկանում են Քոչարյանին բանտում տեսնել:Դա միմիայն իրենց ցանկությունն է և եթե մենք պետություն ունենք կամ Սահմանադրություն,ուրեմն ի՞նչումն է խնդիրը:
Ստացվում է x քանակությամբ մարդկանց ցանկությունները վեր են օրենքից:Եվ այս միջնադարյա իրավագիտակցությունով ուզու՞մ եք երկիր պահել,ներդրումներ ու տնտեսություն զարգացնել:
Քոչարյանը դուրս է գալու բանտից,դա միանշանակ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով