Աղմուկը չի խանգարել, որ Արսեն Թորոսյանը էլ ավելի ավելացնի կնոջ ԲԿ-ի պետական ֆինանսավորումը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջ ՄԻԲՍ բժշկաախտորոշիչ կենտրոնի պետական ֆինանսավորումը 2019-ի սկզբին՝ նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելացրել է՝ 22.72 մլն-ից դարձնելով 57․04 մլն դրամ: Թորոսյանն անգամ այն ժամանակ ինչ-որ պարզաբանումներ տվեց, թե պետպատվերը հավասարաչափ է բաշխվում, եւ կապ չունի, որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։

Պարզվում է, սակայն, որ անգամ աղմուկը չի խանգարել, եւ Արսեն Թորոսյանը տարվա ընթացքում էլ է փոփոխություններ կատարել պետպատվերի մեջ եւ լրացրել է հատկացվող գումարի չափը՝ ՄԻԲՍ-ն ընթացիկ տարվա ընթացքում ստանալու է 71.18 մլն, այսինքն՝ 14.14 մլն դրամով ավելի, քան նախատեսված է 2019թ. սկզբին: Այս բոլոր տվյալները զետեղված են առողջապահության նախարարության կայքում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով