Ազատություն-Պարույր Սեւակ փաչմերուկում անանցանելի խցանում է. Մեկ ժամ է տարածքում ոստիկան չի ժամանել.«Իրավունք»

«Իրավունք»-ի փոխանցմամբ,  արդեն մեկ ժամ է, ինչ Ազատություն- Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկում անանցանելի խցանում է, սակայն մինչեւ այս պահը տարածքում որեւէ ոստիկան չի ժամանել` խցանումը վերացնելու ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:

Ի դեպ, եթե նախորդ տարիներին Սեպտեմբերի 1-ից սկսած մոտ մեկ ամիս, դպրոցների հարակից կենտրոնական փողոցներում, յուրաքանչյուր մայթի վրա,  առնվազն երկու ոստիկան վերահսկում էր, որպեսզի դպրոցականները անվտանգ անցնեին փողոցը, այս տարի ոչ մի ոստիկան որեւէ ծառայություն չի իրականացնում, ինչն էլ պատճառ է  հանդիսանում աննախադեպ խցանումների եւ վթարների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով