«ԱԱԾ ղեկավարը պատվի հարց համարելով՝ հրաժարական տվեց».Հասմիկ Սարգսյան

Քաղաքական այս վերադասավորումները չի բխում ժողովրդի և պետականության շահերից։ «Հեղափոխություն» ասված օրից մինչև այսօր պետական քաղաքականությունը գահավիժում է արձանագրում՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին հարթակներում։ Երկրի վարչապետը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ կամ անտեղյակություն է ցուցաբերում, կամ հերթական անգամ մոլորության մեջ գցում, կամ էլ իր ենթակաների նկարած թվերը փորձում է մատուցել հանրությանը։ Այս անգամ, հուսանք, որ վարչապետը ինքնախաբեություն չի ցուցաբերի և կհասկանա, որ ժողովրդի վստահության քվեն՝ ինքը և իր ամբողջ թիմը փոշիացրել են և իր հերթական ստերը իրականության փոխարեն չի կարող մատուցել։

Ազգային ժողովի նախագահը իր հայտարարություններով հերթական անգամ վարկաբեկեց օրենսդրական մարմինը։ ԱԺ-ում ամենամեծ թվակազմով ներկայացված խմբակցության քարտուղարն էլ հայտարարեց, որ խմբակցության կողմից կայացված որոշման արդյունքում սկսվելու է ՍԴ նախագահի հրաժարականի գործընթացը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԱԾ ղեկավարը պատվի հարց համարելով՝ հրաժարական տվեց։ Այս ամենը քաղաքական մղձավանջ է, քանզի երկրիդ իշխանավորները մանուկ են…

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով