Քոչարյանը ազատ կարձակվի. Փաշինյանին մխիթարում են ծանր հարվածից առաջ .«Հրապարակ»

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով Քոչարյանական կողմի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը, ՍԴ որոշման լույսի ներքո փոխելու մասին, մտավ խորհրդակցական սենյակ, որտեղից պետք է դուրս գա սեպտեմբերի 17-ին եւ հրապարակի իր որոշումը։

Մենք տեղեկացանք, որ չնայած իշխանությունը, եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում այս զարգացումը, որը չկարողացան իրենք կանխել, սակայն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Ռ․ Քոչարյանը մի քանի օրից հայտնվելու է ազատության մեջ։ Իշխանական թիմում մխիթարում են իրենք իրենց, որ սա է դեմոկրատիան՝ չենք միջամտում դատական որոշումներին եւ դատավորներն ազատ են՝ անգամ մեզ անցանկալի որոշումներ կայացնելու հարցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրվա գլխավոր լուրերը՝  «Հրապարակ»-ի տեսանյութում.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով