«Ցավով արձանագրում եմ, այո, ոմանց պարագայում քաղաքականությունն անբարոյականություն է».Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Միշտ վիճել եմ այն մարդկանց հետ, ովքեր պնդել են, թե քաղաքականությունը անբարոյականություն է, վիճել եմ, իմ եւ շատերի օրինակով փորձել եմ ապացուցել, որ սխալվում են։

Սակայն, երբ կատարվում են բաներ, որոնք այլ բառերով դժվար է որակել, ցավով արձանագրում եմ, այո, ոմանց պարագայում քաղաքականությունն անբարոյականություն է։
Լսեցի Էդմոն Մարուքյանի լայվը, ամոթ, եւ այդպես խոսում է մարդ, ում նույն նախկինները պուպուշ պահել-պահպանել են, տարբեր անձանց սենյակներում եւ օֆինսներում նա էր լինում եւ ոչ ես կամ իմ պես նախկիններ, նախկինների հետ սեղան էր նստում, ուտում-խմումներ, կենացներ էր ասվում, մեկին ներկա եմ եղել Լոռու <Անուշ> ռեստորանում,/վստահ եմ, հիշում ես/, այն ժամանակ էլ սիրտս խառնեց, եւ, հիմա, այս լայվը․․․ Ինքդ մեկ առանձին վերցրած խմբակցություն չես կարողանում կարգին ղեկավարել եւ պահել, անհասկանալի է, ընդդիմություն ես, իշխանության մունետիկն ես, առհասարակ՝ ո՞րտեղ ես․․

Իբր ի՞նչ, կլասիկ ինքնամոռացության մեջ ես, էդ ո՞ւմ ես ուզում բռնեն, որ չեն բռնում, էդ ինչ վայրահաչոցների մասին ես խոսում, էդ ինչու ես այդքան մոռանում անցյալդ։ Եթե մտածում ես, մոռանալով քաղաքական հասակդ բարձրանալու է, չարաչար սխալվում ես, իրականում դու ավելի նախկին ես քան ես կամ էլի իմ պես մի քանի մարդ, եւ եթե քեզ թվում է Նիկոլ-2 պիտի դառնաս, դարձյալ սխալվում ես։

Տեսնո՞ւմ ես, օրինագծիդ մասին չեմ էլ խոսում, դրա մասին չէ իմ խոսքը, այլ՝ քաղաքական գործչի որակների, քաղաքականության ապականման եւ , առհասարակ՝ մարդու եւ մարդկայնության մասին․․

Դու ես ինձ հիշեցրել տարիներ առաջ՝ դպրոցական էիր, Անդրանիկ Զորավարի մասին շարադրություն էիր գրել, եւ ես լրագրող էի, գրեցի քո մասին թերթում, ինքդ քեզ հիմա միայն մեկ հարց տուր՝ Անդրանիկը քեզ հետ կգնա՞ր կռիվ․․

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով