«Սկսենք սկզբից… պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն  իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Սկսենք սկզբից… պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք»։

……….

Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  Նիկոլ Փաշինյանն անդրադարձ էր կատարել Միքայել Մինասյանին։

«Սերժ Սարգսյանի վերաբերյալ, Միքայել Մինասյանի վերաբերյալ հայտարարություններ են եղել և ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որոշ քրեական գործերով որ քննությունը արդեն հասել է իրեն և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորման գործում և ենթադրում եմ, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը կձերբակալվի և որոշել են նախապես հայտարարեն, որ ինքը և Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են։

Ես Միքայել Մինասյանին, որը երկար ժամանակ Հայաստանը արտերկրում ներկայացրել է որպես դեսպան, խորհուրդ եմ տալիս վերադառնալ Հայաստան և պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին։ Ես ասել եմ որ վենդետաներ չեն լինելու, գնալու ենք իրավական ընթացակարգերով։ Չկա այնպիսի մարդ, որը իրավական ընթացակարգերով չի կարող ձերբակալվել, չկա ուղղակի նման մարդ։ ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով