«Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր  գրում է.

Դեռ չեն հանդարտվել կրքերը, կապված կառավարության որոշմամբ մայիսին Ազգային Ժողովի գործուղումների համար հատկացված 300 մլն դրամ լրացուցիչ գումարի սկանդալային պատմության հետ, եկավ հաջորդ «ուրախալի» լուրը։

Պարզվում է, կառավարության մոտակա նիստում պետական բյուջեի հաշվին անադյունավետ, բայց շռայլ ծախսերի սիրահարները իրենք իրենց գործուղումների համար լրացուցիչ կհատկացնեն 250 մլն դրամ։

Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի «11002. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառումների գծով նախատեսված գումարները, եկեք տեսեք, որ. բավարար չեն՝ հաշվի առած ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունները:

Այսինքն, տարեսկզբից ցայսօր պետական բյուջեից քպ-ական վերնախավի շրջագայությունների համար ԼՐԱՑՈՒՑԻՉ հատկացվում է մոտ 550 մլն դրամ, կամ 1 մլն եվրո։

Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես։

Փաստորեն, Նիկոլի ձեռքից գլոբուսը վերցնելը քիչ էր, նրանց կաբելայինից անջատեք նաեւ Discovery Channel-ը ու Кухня ТВ-ին։

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով