Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են անհապաղ դատական նիստ հրավիրել ու քննել նրա խափանման միջոցը վերացնելու հարցը

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը:

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի՝ Սահմանադրությանը համապատասխանելուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բարձր դատարանին էր դիմել ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և գործը վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց դատարանի որոշման եզրափակիչ մասը, որտեղ նշվում էր․ «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում։

Ուրբաթ՝ աշխատանքային օրվա ավարտին, հրապարակվեց նաև ՍԴ որոշումն ամբողջությամբ, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանն ասուլիս հրավիրեցին, ուր մանրամասնորեն մեկնաբանեցին ՍԴ որոշումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օրենքի բացն առաջացրել է այսպիսի հետևանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հայտնի հրապարակման հանգուցային դրույթներից մեկին՝ նշել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:

Իսկ այդ դրույթը սահմանում է. «Միևնույն ժամանակ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել՝ որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»:

Հայկ Ալումյանն ասել էր նաև, «որ օրենսդիրը հնարավորինս արագ, անհապաղ նույնիսկ, համապատասխան կարգավորումներ պետք է մտցնի Քրեական դատավարության օրենսգրքում, որպեսզի մենք երբեք այլևս այս խնդիրը չունենանք: Քանի դեռ օրենսդիրը դա չի անի, այս խնդիրը հա կունենանք»:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ պահանջելով անհապաղ դատական նիստ հրավիրել ու քննության առարկա դարձնել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ խափանման միջոց կալանավորման վերացման ու նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հարցերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով