«Պարոն գեղցիապետ, ինչի՞ց եք տենց վախենում».Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահավոր վրդովված եմ:
Տուրիստներիս բերել եմ Սևանի թերակղզի, մեջները մի հոգի փայտով է քայլում, 82 տարեկան է, հատուկ բարձրացել է դժվար աստիճաններով, որ Սևանն ամբողջովին տեսնի: Թերակղզու կեսից ոստիկանները չեն թողնում առաջ գնալ, ինչ է թե պողոսապետը Սևանի ամառանոցում է: Ու հիշում եմ պողոսապետի կեղծ սելֆիները երեկ: Լրիվ սրանց համար են ասել` չէին տեսել պատից կախ, տեսան ճակտից կախ: Պարոն գեղցիապետ, ինչի՞ց եք տենց վախենում, և ո՞վ ասաց, որ իրավունք ունեք տուրիստական վայրերը փակել ձեր քմահաճույքով: Իսկի Սերժի ժամանակ նման բան չեմ հիշում:

Որոշել եք բոլորին անցնե՞լ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով