Ուշքի պետք է գան և րոպե առաջ հրաժարականներ ներկայացնեն. Վիտալի Բալասանյան

«Եթե գենարալ Բալսասանյանը վատն է, գեներալ Կարապետյանը վատն է, մյուսները վատն են, Հայաստանի, Արցախի սերունդը ումո՞վ է դաստիարակվելու»,- Yerevan Today-ի հարցին Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը պատասխանեց այսպես. «Երևանի այն դասալիք նախարարներով, որ այսօր ՆԱՏՕ-ի 600 դոլարանոց նատովկա են հագնում, երևի ԼԳԲՏ-ներով, երևի նրանցով, որ պատմությունից բան չգիտեն»:

«Ուշքի պետք է գան և րոպե առաջ հրաժարականներ ներկայացնեն ժողովրդին և ժողովրդից ներողություն խնդրեն: Ազգն ըմբոստանալու է, և ավելի վատ վիճակի մեջ են հայտնվելու էն նույն մարդիկ, որոնք ժողովրդին տարել են սխալ ճանապարհով: Ասում են նախարարները փորձ չունեն, հո փորձադաշտ չե՞ն Արցախն ու Հայաստանը»,- ասաց Արցախի հերոսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով