Որպես զինակից ընկեր, իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ   Գևորգ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

-Որպես զինակից ընկեր, իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով այսօր քաղաքական հետապնդման է ենթարկվում իշխանության կողմից:

Սա իրականում առանց «իզմերի», ազգայինը մերժող իշխանության մեյսիջն է ուղղված այն ուժերին, որոնց աջակցությամբ կարողացան խաբել ժողովրդին՝ զավթելով իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը այն պետական գործիչն է, ով կանգնած է եղել ազատամարտի և պետականաշինության ակունքներում, քաղաքական հետապնդման ենթարկելով նրան, դասալիքների իշխանությունը փաստում է, որ պայքարի է դուրս եկել մեր պետականության դեմ, պայքարի է դուրս եկել Արցախյան ազատամարտի և հաղթանակի գաղափարի դեմ:

Մեր երկրի և պետականության, Արցախի համար ճակատագրական օրեր ենք ապրում, կո´չ եմ անում մարտական մեր բոլոր ընկերներին միանալ և դեմ կանգնել այս վտանգավոր գործընթացին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով