«Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց».7or.am

7or.am-ը գրում է

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավարտվել է, բայց իրեն չեն ասում այդ մասին, որպեսզի հոգեխանգարմունքի մեջ չընկնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքը չի զգում, որ այլևս իշխանություն չունի։

Իսկ ավարտվել է նրա իշխանությունն ու նա փաստացի հրաժարական է տվել, քանզի դավաճանել է ինքն իրեն, իր անցյալին, հեղափոխության ժամանակ հնչեցրած իր կարգախոսներին։

Վերջին օրերին տեղի են ունեցել ուրացումներ, որոնք, ըստ էության, հրաժարականի տեքստ են դառնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրացում 1–ին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Սասնա ծռեր» խմբավորման պարագլուխների հետ ու քննարկում ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ։

Երբ հեղափոխությանը թավշյա ու ոչ բռնի որակումը տված և բռնությունը որպես քաղաքական պայքարի մեթոդ չընդունած առաջնորդը հանդիպում է զենքի ուժով ու մարդկանց կյանքի գնով քաղաքական հարցեր լուծելու կողմնակիցներին, դա դավաճանություն է։ Դավաճանություն հեղափոխության օրերին հնչեցրած կոչերին։ Սեփական ասածների ուրացում։

Ուրացում 2–րդ

Ամբողջ գիտակցական կյանքում օլիգարխներին հայհոյած, այդ հայհոյանքի վրա քաղաքական կարիերա կառուցած, իշխանական քեֆերը քննադատած, օլիգարխիկ հարսանիքների վրա աղքատներին քսի տված, անգրագետ պողոսների մեջ հարուստների հանդեպ ատելություն սրսկած մարդը մասնակցում է օլիգարխիկ հարսանիքի ու սելֆիներ հրապարակում։

Նախկինում ինքն ասում էր, որ այդ սրիկա օլիգարխները թանկարժեք հարսանիքներ են անում ու դրա համար են մյուսները վատ ապրում, իսկ իշխանություններին էլ դատապարտում էր, որ նման միջոցառումների են մասնակցում։

Հիմա անգրագետ պողոսները տեսան, որ իրենք քցվել են իրենց սիրելիի կողմից, քանզի աղքատությունը որպես առաքինության ու ազնվության հոմանիշ ներկայացրած քարոզիչը բազմել էր օլիգարխիկ հարսանիքի աթոռին այնպես, ինչպես Անասնաֆերմայում խոզերը սկսեցին իրենց պահել ֆերմայի նախկին տիրոջ պես։

Բոլորը կարող էին մասնակցել Ծառուկյանի ու Սուքիասյանի զավակների հարսանիքին, բայց ոչ այն մարդը, ով շվոնդերական ոճով հակաօլիգարխիկ պայքար է քարոզել ու իշխանության եկել՝ աղքատներին ակնարկելով, որ վարչապետ դառնալուն պես օլիգարխներին կուլակաթափ է անելու և խլած ունեցվածքը բաժանելու է իրենց։

Ուրացում 3–րդ

Փաշինյանը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը և կոչ է անում բացել դեպի հանք տանող ճանապարհները՝ ընդգծելով, որ ճանապարհ փակելով հարց լուծելը հարվածում է Հայաստանի հեղինակությանը։ Նա նաև նշում է, որ դա հակաօրինական քայլ է։

«Ժողովրդի» վարչապետը ճիշտ է ասում, որ փողոց փակելը սխալ մեթոդ է և ամեն ինչ պետք է արվի իրավական ճանապարհով, բայց դա ի՛նքը չպետք է ասի։

Ով ով, բայց Նիկոլը չի կարող փողոց փակելը Հայաստանի շահերին դեմ համարել, քանզի ինքը փողոց փակելով է եկել իշխանության, դատարկաբանություններ է ներկայացրել ուղիղ ժողովրդավարության մասին ու պոպուլիզմով զբաղվել, թե բա կառավարության դուռը ժողովրդի դուռն է, ինչ ուզեն, կանեն։

Եթե Փաշինյանը գտնում է, որ փողոց փակելով հարց լուծելը հարվածում է Հայաստանի հեղինակությանը և հակաօրինական է, ապա պետք է անմիջապես հրաժարական տա։ Դա է պահանջում բարոյականությունը և տրամաբանությունը։

Ի դեպ, հրաժարականի պատճառ է նաև այն, որ իր կոչն այլևս զրոյական արժեք է դարձել։ Նրա կոչով Ամուլսարի հանքի ճանապարհները չեն բացվել։ Մինչդեռ հեղափոխության օրերին Նիկոլի ասածները կատարվում էին անվերապահորեն։ Ասում էր՝ փակե՛ք փողոցները, փակում էին։ Ասում էր՝ բացե՛ք, բացում էին։ Այսինքն՝ Նիկոլն ուներ խոսքի ու հեղինակության իշխանություն։ Հիմա նա արդեն լեգիտիմ չէ այդ առումով։ Իսկ ինքը ասել է, որ եթե չուզենան, ապա 10 րոպե էլ չի մնա վարչապետի աթոռին։

Հիմա կառավարության դուռը երեկ երեկոյան ջարդող «ժողովուրդը» ոչ լեգիտիմ ու կամազուրկ է համարում նրան, բայց ինքը դեռ մնացել է։ Ահա այդպես են սեփական պոպուլիզմի, դեմագոգիայի ու դիլետանտության զոհ դառնում՝ մսխելով այն հսկայական էներգետիկան, որը կուտակվել էր նախորդ տարվա ապրիլ–մայիսին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով