Նիկոլականները երկիրն իսկապես տանում են «կոնցլագերիզացիայի».Կարեն Վրթանեսյան

Загрузка...

«Ձերքայլական» պատգամավորը՝ բանկային գաղտնիքի պաշտպանությունը թուլացնող օրինագծի մասին խոսելիս ասում է. «Որպեսզի Կառավարությունը հնարավորություն ունենա օպերատիվ կերպով տիրապետել որոշակի տեղեկատվության, որը շատ կարևոր հանգամանք կլինի այս կամ այն հարցի քննարկման համար, հատկապես՝ իրավական դաշտում»։

Չեմ հասկանում, ժողովրդավարության դրոշների տակ իշխանության եկած այս արկածախնդիրներին գոնե ձևի համար ինչ-որ մեկը չի՞ բացատրել, թե ժողովրդավարությունն ինչ է, կապիտալիզմն ինչ է, մարդիկ ինչ իրավունքներ ունեն և ինչու անհատի անձնական գործերի մեջ քիթը խոթելու կառավարության և իշխանության «ախորժակը» միշտ պետք է սահմանափակել։

Գոնե այսպիսի բլթեր չանեն, էլի: Ամեն քայլով իշխանության ախորժակները զսպող մի մեխանիզմ ապամոնտաժում են։

Նախկինում մի Սորոսի վաստակ Հայաստանն անընդհատ համեմատում էր համակենտրոնացման ճամբարի հետ։ Թեպետ հենց ինքը և իր խաժամուժը ստելու, մուտիլովկեք անելու, զրպարտելու, պետության հիմքերին խփելու, սաբոտաժ անելու այնպիսի ազատությամբ էին օգտվում, որ դժվար թե աշխարհի որևէ երկրում դա հանդուրժեին։ Ու միաժամանակ էլ վայելում էին կյանքը, արտասահմաններով ֆրֆռում, երբ ուզում՝ «կոնցլագերից» ելումուտ անում։

Իսկ հիմա, երբ նիկոլականները երկիրն իսկապես տանում են «կոնցլագերիզացիայի», սրանցից մի ծպտուն դուրս չի գալիս։

Այսքան տարի սրանց ուզածը հենց կոնցլագեր ունենալն էր, երկիրը կոնցլագեր կդարձեն, միայն թե վերակացուի պաշտոնն իրենցը լինի։

Հենց այդ պատճառով էլ տարիներով համոզում էին, թե երկիրը երկիր չէ, պետությունն իբր կայացած չէ, որ ավիրելիս ու թալանելիս ասեն. «Դե մեկ ա ստեղ երկիր չկար, սաղ քանդվել էր, սաղ թալանված էր»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...