Նախագահի անհետացման քառասունքը.«Հրապարակ»

Հրապարակը  գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 30-ից արձակուրդի մեջ է: Անցել է քառասուն օր: Չորս տասնօրյակ, եւ որեւէ մեկը չի հետաքրքրվում, թե որտեղ է նախագահը: Նախագահն ու պետությունը փոխադարձ մոռացել են իրար։ Երկիրը խառնված է իրար, հազար բան է կատարվում. նա չկա։ Ի՞նչ է եղել նախագահին, որտե՞ղ է նա, ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան: Հիվա՞նդ է, առող՞ջ է, առեւանգե՞լ են, փոշմանե՞լ է, որ նախագահ է, հո անձնական բիզնեսը վատ չի՞ գնում, էսպես մեզ թողեց գնա՞ց… Չիմանա՞նք ինչ է եղել։ Արդեն 40 օր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե մենք իրոք այսքան անլուրջ երկիր ենք, որ նախագահը կարող է քառասուն օր արձակուրդում լինել, իսկ նրա մասին որեւէ մեկը չհիշի, նրա բացակայությունը ոչ ոք չնկատի:
Մի՞թե այդքան հարուստ երկիր ենք, որ կարող ենք մի առանձին ինստիտուտ պահել, մեր հաշվին վարձատրել, բայց նա լիակատար անգործության մեջ լինի:

Քառասուն օրում երկրում շատ բան է եղել, կարեւոր հարցեր են շոշափվել, գերկարեւոր խնդիրներ են բարձրացվել, իսկ նախագահը լռում է, խորը արձակուրդի մեջ է:

Մի երկու անգամ նրա անունից հեռագիր ու մաղթանքներ են տարածել, մի անգամ էլ խմոր էր գրտնակում։ Այդ դեպքում մտածենք, թե արդյո՞ք մեզ նման լիազորություններով նախագահ պետք է կամ ընդհանրապես այս պաշտոնը, այս ինստիտուտը մեզ պետք է, թե ոչ, հակառակ դեպքում իրոք այս ամենը շատ անլուրջ է: Ի վերջո, ցանկացած միջին որակի խոհարար շատ ավելի լավ կարող է գրտնակել ցանկացած միջին կարեւորության խմոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով