Մարտի 1-ի զոհերի արյունը տարիներով շահարկածները եկել են իշխանության, հիմա այդ շահարկումների համար վարձահատույց են լինում

Загрузка...
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Ծանր թեմա է, բայց պետք է խոսել: Մարտի 1-ի զոհերի հարազատներին վարչապետ Փաշինյանը բյուջեից յուրաքանչյուրին 30 միլիոն դրամ է տրամադրել: Հիշեցնում եմ. անհայտ է, թե 2008թ.-ի մարտի 1-ին ովքեր են սպանել 10 մարդու և քրեական գործի շրջանակներում սպանելու կամ սպանության հրահանգ տալու գործով որևէ մեղադրյալ չկա: Հարց է առաջանում. քանի որ մարտի 1-ի զոհերի հարազատները հրապարակային գործունեություն են վարում, պատրա՞ստ են նաև հրապարակայնորեն պատասխանել` արդա՞ր է, որ վարչապետն իրենց 30 միլիոն է տվել, իսկ Հայրենիքի համար զոհվածների ընտանիքների մեծամասնությանը` քոռ կոպեկ էլ չի տալիս: Կմիանա՞ն զոհվածների ծնողների այսօր առաջ քաշված պահանջին` իրենց ևս յուքանչյուրին 30 միլիոն տալ:

Որովհետև այնպիսի ընկալում կա, որ մարտի 1-ի զոհերի արյունը տարիներով շահարկածները եկել են իշխանության, հիմա այդ շահարկումների համար վարձահատույց են լինում` պետական բյուջեից, հարկատուի փողերից: Իսկ Հայրենիքի պաշտպանության համար նահատկվածների հարազատներին ո՞վ պետք է վճարի: Հարցը, բնավ, փողը չէ, հարցը մոտեցումն է: Ոչ մի փող` անկախ քանակից, չի կարող զոհվածի կնոջ, երեխայի, հոր ու մոր վիշտը սփոփել, աշխարհում չկա նման փողի ծավալ: Հարցը երևույթն է, մոտեցումը, եթե կուզեք` հանրային բարոյականությունը: Այս մարդիկ իրենց անտեսված են զգում, այս մարդիկ Հայրենիքի պաշտպանության համար զոհված իրենց հարազատի գործի նկատմամբ անտարբերություն և անտեսվածություն են զգում: Եվ, այս հարցը պետք է լուծել, օր առաջ է պետք լուծել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...