Հրապարակվել են Արցախում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

 

Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը՝ 469 ձայնով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը՝945 ձայնով։

Հադրութի քաղաքապետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ 676 ձայնով:

Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը՝ ստանալով 1292 ձայն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն:

Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը՝ ստանալով 879 ձայն։

Բերձորի քաղաքապետ է ընտրվել համայնքապետի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը (Ազատ Հայրենիք կուսակցությունից)՝ 306 ձայնով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով