Հրաժարականի դիմում է գրել ոչ միայն Վանեցյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։ Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։

Ասացին, որ ոչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։ Նման դիմումներ գրել են ե՛ւ փոխվարչապետերը, ե՛ւ նախարարները, ե՛ւ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ՝ նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն՝ փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը եւ փորձում են թողնել հեռանալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով