Հնդիկները՝ էժան աշխատուժ, հայերը՝ գործազուրկ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է 63 հազար 085, սակայն Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82 820 մարդ, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել:

Օրինակ` շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ, ապա հնդիկները դա անում են 3 հազար դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի։ Հնդիկները հայկական գյուղերում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում։ Նրանց մեծ մասը ապրում եւ աշխատում են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղերում։ Ի դեպ, Հայաստան ժամանում են նաեւ հնդիկ ընտանիքներ՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով