«Հեղափոխական արժեքների անվան տակ սեպ խրվեց հասարակության շերտերի մեջ»․Միշա Գալուստյան

Միշա Գալուստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Իշխանությունը դանդաղ քայլերով, բայց հաստատակամ, կորցնում է իրականության զգացողությունը։ Ժողովրդի ուսերին իշխանության եկածները շատ շուտ մոռացան իրենց նախընտրական խոստումները և գործում են նույն ոճով, ինչի համար մերժվեցին նախկինները։

Սա դեռ չարյաց փոքրագույնն է։
Հեղափոխական արժեքների անվան տակ սեպ խրվեց հասարակության շերտերի մեջ։ Սերմանվեց ատելություն, առաջին անգամ հայը հային անվանեց թուրք։ Չեմ ասում էլ բազմաբնույթ հայհոյանքների մասին։ Նման քաոսային իրավիճակում, իշխանության սորոսական թևը փորձում է Հայաստան ներկրել օտարածին արժեքներ և բարքեր, խարխլել մեր ազգային ավանդույթներն ու մշակույթը, բանակը, եկեղեցին։ Եթե նրանք հաջողեն իրենց գործի մեջ, այլևս ինչն է մեզ նույնականացնելու հայ ազգի հետ? Ձեր ուզածն ինչ է պարոնայք, վերածվենք անդեմք ամբոխի? Կամ նորմալ եք համարում, եթե օրինակ Եգիպտոսում, որը նույնպես հին քաղաքակրթություն է, մի ինչ որ կազմակերպություն քարոզի, թե ձեր կենսակերպը սխալ և հնացած է, պետք է ներմուծենք հայկական ազգային արժեքները? Ձեր կարծիքով ինչ կլինի նրանց վիճակը այդպիսի հայտարարությունից հետո?

Ձեռքներդ հեռու մեր արժեքներից, երկիրը ապիկար կառավարելը մենք դեռ ձեզ կներենք, իսկ դա’ երբեք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով