Հանուն Նիկոլի ու հանուն հայրենիքի զոհվելու տարբերությունը․7or.am

7or.am—ը գրում է․

Նիկոլ Փաշինյանն իր հետհեղափոխական վարքագծով ցույց տվեց, որ 2018–ին տեղի ունեցածը 2008–ին չստացվածի շարունակությունն է, պարզապես այլ ձևերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնի է, նիկոլենց համար իշխանափոխությունն ավելի մեծ արժեք է, քան արցախյան հաղթանակը։ Այդ մտածողությունը հիմա ֆինանսական տեսք է ստացել։

2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ: Երևանի կենտրոնում զոհված քաղաքացիների հարազատներին որպես աջակցություն միանվագ կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:

Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե ինչու են փոխհատուցում զոհերին կամ վիրավորներին։ Հարցը նաև այն չէ, որ այդ զոհերն ու վիրավորները եղան նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր սադրանքներով (մարդկանց կրակի բերանը տալուց և իշխանությունը վերցնել չկարողանալուց հետո նա ճողոպրեց դեպքի վայրից ու վերադարձավ միայն գործարքի արդյունքում)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցն այստեղ փիլիսոփայական նշանակություն ունի։ Ստացվում է, որ հանուն Նիկոլի սադրանքների զոհվածները կամ վիրավորները շատ ավելի կարևոր են, քան սահմանի վրա մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածները, որոնց հարազատները ո՛չ բարոյահոգեբանական, ո՛չ ֆինանսական առումով չեն արժանանում Փաշինյանի ուշադրությանը։

Նիկոլի իշխանությունը որդեգրել է «Մեր զինվորները զոհվել են՝ հանուն ոչնչի» և «Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը» կարգախոսները։ Այդ կարգախոսների շրջանակներում բնական է, որ Երևանի կենտրոնում հանուն իշխանության մղված պայքարում զոհվածը կամ վնասվածք ստացածն ավելի մեծ արժեք է Փաշինյանի համար, քան ապրիլյան քառօրյայի օրերին անձնուրացաբար հայրենիքը պաշտպանողը կամ սահմանի վրա մարտական հերթապահություն իրականացնողը։

«Թավշյա» իշխանությունն ունի իր արժեհամակարգը և մարդկանց տեսակավորում է ըստ այդ արժեհամակարգի։ Հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզ տանող «ժողովրդի» վարչապետի համար սահմանի վրա կանգնած զինվորը ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում, քան Երևանի կենտրոնում «Դուխով» գրությամբ գլխարկ կրող անգրագետ պողոսները, որոնք պորտաբույծի կյանքով են ապրում ու զրո օգուտ են տալիս մեր երկրին։

Նիկոլի համար 2008թ. մարտի մեկին խանութ թալանողը ու նաև այդ թալանի ժամանակ վնասվածք ստացածն ավելի կարևոր մարդ է, քան թշնամու կրակոցից վիրավորված մեր զինվորը։ Դրա համար էլ ավելի շատ գումար է հատկացվում ներքաղաքական «մուտիլովկաների» զոհ դարձածներին, քան պետության անվտանգության ապահովման համար ծառայած ու ծառայող զինվորականներին։

Սա մտածողություն է և արժեքային կողմնորոշում։ Այս իշխանությունների համար իրենց աթոռից ավելի բարձր արժեք չկա, ու հանուն այդ աթոռի՝ իրենք պատրաստ են պետբյուջեի հաշվին ՍԴ դատավորներին կաշառք առաջարկել, մարտի 1–ի սադրանքի զոհերի հարազատներին՝ 30 միլիոն դրամ և այդպես շարունակ։

Կարևորը՝ դուխո՛վ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով