Հայաստանն Ադրբեջանի հետ շարունակում է Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու բանակցությունները. ԱԳՆ

Հայաստանը շարունակում է ամենօրյա միջոցառումներ անցկացնել՝ կապված Ադրբեջանում գտնվող իր քաղաքացի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու հետ: Սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Հայաստանի ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:

Նրա խոսքով՝ այս հարցով բանակցային գործընթացը շարունակվում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որի պատվիրակությունները գործում են Երեւանում եւ Բաքվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են: Ամեն ինչ ձեռնարկվում է նրան արագ հայրենիք վերադարձնելու համար»,- շեշտեց Ապիտոնյանը:

Հիշեցնենք, որ զինծառայող Արայիկ Ղազարյանը չպարզված հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով