Կուտականցի Արեգայի դին հայտնաբերվել է․ նրա որոնման աշխատանքներին միացել էր 60 համագյուղացի

Քիչ առաջ հայտնաբերվել է Կուտական գյուղի բնակիչ 15-ամյա աղջկա դին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել էին անարդյունք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր՝ ժամը 10:20-ին, վերսկսվել էին երեխայի որոնողական աշխատանքները, որոնց  ներգրավված են եղել 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:

1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով