«Կոմիտաս» երգչախումբն ամփոփեց համերգային շրջագայությունը Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150֊ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում

ԿՀԵՄ “Կոմիտաս ” երգչախումբն ամփոփեց համերգային շրջագայությունը Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150֊ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած «Կոմիտաս»երգչախմբի վերջին կանգառը Սեփանակերտում էր։Արցախի սիրտ Ստեփանակերտի մշակուկթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգը սպասված և ստացված էր։
Մեկ առիթով նշել ենք,որ հայրենիքում երգչախմբին կազմակերպչական հարցերով աջակցել են Հայաստանի երաժշտական ընկերությունը և « Նաիրի»համահայկական հիմնադրամի ղեկավար,մշակույթի գործիչ Սամվել Հարոյանը։Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգին ներկա էին ԱՀ մշակույթի ,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,նախարարության այլ աշխատակիցներ,մշակույթի գործիչներ Նինա Գրիգորյանը,Գևորգ Մուրադյանը,Ռաուլ Բաբայանը և այլոք։ԱՀ ՄԵհԶ նախարար Լեռնիկ Հովհամնիսյանը երգչախմբին պարգևատրեց շնորհակալագրերով։Հայ հոգևոր երաժշտությունը սփյուռքում պահպանող հայ երգչախմբի հասցեին գովեստի խոսքեր հնչեցրին մշակույթի հայտնի դեմքեր։Արցախցի հանդիսատեսն ապացուցեց,որ կարող է մեծ լսարան հանդիսանալ ազգանպաստ ցանկացած միջոցառման,հայ մշակույթը պահպանող ,Կոմիտաս Վարդապետի անունը կրող հայ երաժշտախմբի համար։Արցախցի աղջիկներին գեղեցիկ կատարում նվիրեց խմբի մենակատար Միքայել Արաբյանը՝ «Դու իմ հպարտ հայ աղջիկ » երգով ։
Համերգի փակման խոսքը կարդաց երգչախմբի անդամ և կազմակերպիչ Քրիստինե Հովնանյանը։Երգչախումբի շրջագայության կանգառներից մեկն էլ «Սոսե» մանկատունն էր,որտեղ խումբը գումար նվիրաբերեց մանկապարտեզին։Երգչախումբը վերադարձի ճամփին անակնակալ հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և այդ պատմական պահն անմահացավ լուսանկարով։ Աննա Սահակյան

Աննա Սահակյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով