Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում․ Jewishjournal.com

Загрузка...

Jewishjournal.com հրեական պարբերականը ընդարձակ հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում՝ Գրանդ Պարկում կայանալիք ելույթի վերաբերյալ:

«Առաջին անգամն է, որ արտասահմանյան առաջնորդն այսպիսի արտոնություն է ստանում Լոս Անջելեսի կողմից: Սա զարմանալի չէր լինի, եթե Հայաստանը լիներ Միացյալ Նահանգների իսկական դաշնակիցն ու բարեկամը, և մի երկիր, որն իսկապես նվիրված լիներ ժողովրդավարական արժեքներին, որոնք կիսում է Ամերիկան: Այնուամենայնիվ, դա այդպես չէ»,- ասված է հոդվածի մեջ:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ 1991 թվականին Խորհրդային միությունից անկախանալուց հետո Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին հակասող արտաքին քաղաքականություն՝ մշտապես դեմ քվեարկելով այնպիսի բանաձևերի, որոնք առաջարկվել են ամերիկացիների կողմից։ Խոսքը Ղրիմ ռուսական ներխուժումը դատապարտող բանաձևի մասին է, որին Հայաստանը դեմ քվեարկեց Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Սուդանի, Ռուսաստանի, Վենեսուելայի և այլ 11 երկրների հետ միասին։

«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանը ևս մեկ զորախումբ ուղարկեց Դամասկոս՝ ամրապնդելով իր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինքը Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հետ: Ակնհայտորեն, Հայաստանի աջակցությունը բռնապետին, ով քիմիական զենք է կիրառել իր իսկ բնակչության դեմ, կոշտ արձագանք առաջացրեց ԱՄՆ դեսպանատան կողմից»,- նշում է աղբյուրը:

Հոդվածի վերջաբանում նշվում է, որ 600 հազարանոց հրեական համայնքը կձեռնարկի քայլեր, որպեսզի սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքն ու ելույթը չեղյալ հայտարարվի, որը հոդվածագիրները որակում են որպես ամոթ Լոս Անջելեսի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...