Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն. Հայաստանում երկրաշարժ է գրանցվել…
Ցնցումը բավականին ուժգին է զգացվել քաղաքահայր Գյումրիում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ…
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության
տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք…
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ…
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում…
ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախնական տվյալներով` փլուզումներ չկան…
Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ ցնցումը բավական ուժգին է զգացվել Գյումրիում…
Շատերը դուրս են եկել բնակելիներից ու դեռ շարունակում են մնալ դրսում։ Որոշ տարածքներում ցնցումն ուղեկցվել է աղմուկով…