«Իրականում ով կլինի ընդդիմության առաջնորդը կորոշի ժամանակը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստերի կուսկացության նախագահ  Վահան Բաբայանը գրում է

«Իրականում ով կլինի ընդդիմության առաջնորդը կորոշի ժամանակը:

Նախ որևէ անգամ մի առաջնորդ չի եղել, եղել են առաջնորդներ,մեկը քիչ ,մյուսը շատ,էն մյուսը ավելի շատ ձայներ են տարել:

Խնդիրը մի առաջնորդի մեջ չէ և նույնիսկ մի առաջնորդի շուրջ համախմբվելը չէ,խնդիրը ընդդիմություն կամ դրա առաջնորդը լինելու մեջ էլ չէ,խնդիրը հաղթելու մեջ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղթողը կլինի այն ուժը կամ ուժերը,որոնք դժվարին պահին կանեն այն ինչը մյուսները չեն կարող:
Պայքարը պետք է առաջնորդեն ուժեղները,դա ասելով կամ խոսելով չի դա անցած ճանապարհ է,դա կենսակերպ է,դա գենետիկորեն տրված ուժ է,որը կամ ունես կամ չունես:

Շատերը սկսել են արդեն մտովի պաշտոններ բաժանել,բայց հիասթափեցնեմ ձեզ,սպասվում է մեծ պայքար և այդ իրական,այլ ոչ բուտաֆորիկ պայքարը ոչ թե պաշտոնների համար է,այլ իրական նոր և անկախ Հայաստանի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով