Իսկ հիմա ի՞նչ կասեք, երբ «Հայկ Կոնջուրյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արմեն Բաբաջանյանի մոտ

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝ Լուսավոր Հայաստան կուսակցության գործընկերները սրտնեղում էին, որոշները՝ հրապարակային պալեմիկայի մեջ մտնում։

Իսկ հիմա ի՞նչ կասեք, երբ «Հայկ Կոնջուրյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արմեն Բաբաջանյանի մոտ։ Հիշու՞մ եք, որ պարոն Էդմոն Մարուքյանը «համաձայնվում էր Արման Բաբաջանյանի բոլոր ասածների հետ՝ բացի մեկից»։ Փաստացի, հանած պոպուլիստական «սաղ նախորդներն են մեղավոր» թեզը, ես ու Արման Բաբաջանյանը նույն բանն ենք ասում։

Իսկ ինչ վերաբերվում է պարոն Բաբաջանյանին, ապա ես դեռ անցյալ տարի եմ ասել ՝ «հրամայական մանդատը» վաղուց արդեն դարձել է հրամայական։ Բայց մյուս կողմից՝ քարոզարշավի ընթացքում 1in.am-ը այնքան կեղտ էր շռայլոմ հանրապետականներիս վրա, որ գուցե եւ այդ մանդատը վաստակել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կասկածելի եղանակով, բայց վաստակել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով