Ժողովուրդը մերժում է սուտը և Փաշինյանին.yerevan.today

yerevan.today-ը գրում է.

Մինչև սեպտեմբերի 4-ը ողջ իշխանական մամուլն ու լրատվամիջոցները, պետական բյուջեից վարձատրվող ու ֆեյքնյուսմեքեր աշխատող թավշյա տարբեր կալիբրի պաշտոնյաները Սահմանադրական դատարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքն ու կայացվելիք որոշումը պայմանավորում էին ինչով ասես, բացի ո՛չ սահմանադրությամբ ու օրենքներով, առողջ իրավական ու իրավաբանական տրամաբանությունից բխող եզրահանգումներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԴ որոշումն ածանցում էին էլ ՌԴ նախագահ Պուտինի ու նախագահ Քոչարյանի ընկերական հարաբերություններից, էլ Փաշինյանի հանդեպ ռուսական իսթեբլիշմենթի անվստահությանից, էլ ռուսաստանցի պաշտոնյաներին դուր գալու Փաշինյանի ձգտումներից, էլ քեռի Սորոսի պատվերից ու արևմուտքի առաջադրած ուլտիմատումից, էլ Փաշինյանի ոխերիմությունից ու քաղաքական հաշվեհարդարը հնարավորինս երկարաձգելու ձգտումից… Եվ առանց բացառության բոլոր «կանխատեսումներում» նշվող պատճառները բացառապես քաղաքական էին։ Այսինքն. հենց թավշյա էլիտան էր հուսահատության մեջ խոստովանում, որ նախագահ Քոչարյանի դեմ նախանցյալ հուլիսից ձեռնարկված ոտնձգությունները միայն ու միայն քաղաքական ու անձնական նպատակներ են հետապնդել։ Ուստի հենց իրենք են հաստատում, որ քաղաքական նկատառումներով սահմանադրական ու քրեական ծանր հանցագործություններ են կատարել քաղաքական կալանավոր Ռոբերտ Քոչարյանի դեմ։

ՍԴ կայացրած որոշման խորապատկերում կարելի է նկատել, որ անթաքույց ու ինտենսիվ ջանքերի արդյունքում անգամ իշխանությանը չհաջողվեց ՍԴ անկախ դատավորներին շանտաժի ենթարկել։ Իսկ դա նշանակում է, որ նախորդ`մերժված իշխանությունն առնվազն այնչափ կոռումպացված չէր, ինչպես ներկայացվում էր ու` է։ Մեկուկես տարվա շրջանում աննախադեպ մասսայական դարձած ու խրախուսվող սուտ մատնությունների միջավայրում ՍԴ դատավորների նկատմամբ կոմպրոմատներ չգտնվեցին, ուրեմն դրանք չկան ու չեն եղել, իսկ հեղափոխականները ստել են ու ստում են։

Փաստ է, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում առանց բացառության բոլոր իրադարձություններն ու գործողությունները անմիջականորեն պայմանավորված են նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնով: Այս համատեքստում Փաշինյանն ու իր ռեժիմը ընդամենը մասնակից են, իսկ առանցքը, շարժիչը, որոշիչը Քոչարյանն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թավշապետության բոլոր պաշտոնյաները հիմա երկակի վիճակում են. նրանցից պահանջում են բացառապես քաղաքական նկատառումներով պայմանավորված հակաօրինական գործողություններ: Չհամաձայնողներին սպառնում են «ժերտվա» դառնալու շանտաժով, բայց բոլորն են հասկանում, որ ռեժիմն այլև շատ թուլ է ու անհույս հոխորտում է։ Մինչդեռ համակերպվողները անխուսափելիորեն պատժվելու են արդեն խիստ տեսանելի դարձող ապագայում:

Այս իրողությունը գիտակցում են անխտիր բոլոր պաշտոնյաները, և ընտրություն են կատարում ներկայի ու ապագայի միջև: Արդեն թավշականների, քպականների, իմքակաների ներսում է սելեկցիա, սեգրեգացիա, յուրայինների ու թշնամիների, վստահելիների ու դավաճանների, սևերի ու սպիտակների բաժանում կատարվում: «Ժողովրդի» վարչապետը հիմա ձևավորում է իր՛ ժողովուրդը, որը ոչ մի առնչություն չունի հայ ժողովրդի հետ։ Նրա կողքին վաղուց հազար ու մի քանի հարյուրից մնացել է մի քանի հարյուրը: Փաշինյանն այլևս ճակատագրական ընտրության առջև է. ճակատագրական՝ իր համար: Նա պարտավոր է անհապաղ որոշում կայացնել. հրաժարական է տալիս, թե` մոտ ապագայում քաղաքացիական պատերազմ է սադրում: Սա նրա վերջին հակազգային քայլը կլինի հայոց պատմության մեջ և ըստ էության 2008-ի մարտիմեկյան սադրանքի շարունակությունը կդառնա:

Քաղաքական նորովի, ոչ թավշյա զարգացումների անհրաժեշտություններ են առաջացել և դրանք անխուսափելիորեն տեղի կունենան՝ անկախ նրանից, ռեժիմը կանսա ՍԴ որոշմանը, կդադարեցնի դատախազներին պատվերներ տալն ու դատարաններին որոշումներ թելադրելը և կփոխի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, թե կշարունակի իր ռեպրեսիվ ու շանտաժային անօրինականությունները:

Փաստ է, որ նախագահ Քոչարյանը դեռ կալանված է և ռեժիմը հապաղում է, սողանքեր է որոնում` իր անփառունակ ներկան մի փոքր երկաձգելու համար։ Բոլոր ողջամիտ ու չքաղաքականացված իրավաբանները միանշանակ պնդում են, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների, և՛ գործադիր իշխանության, և՛ պետական բոլոր կառույցների համար, ցանկացած այլ մեկնաբանություն օրենքից դուրս է, իսկ ՍԴ որոշումը չկատարելու փորձը` իշխանությունը յուրացնելու և սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Իսկ ՍԴ որոշումը օրենքի ուժով պարտադրում է, որ Ռոբերտ Քորչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ փոխվի:

Ռեժիմին հապաղելու և Փաշինյանի հրաժարականը հետաձգելու շանս չի տալիս նախ սուտը մերժած և դրա շուրջ կոնսոլիդացած ժողովուրդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով