«Թավշյա լոգիկան» այնպիսի մի բան է, որ տրամաբանությամբ անհնար է մեկնաբանել

Загрузка...

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրում է

-«Թավշյա լոգիկան» այնպիսի մի բան է, որ տրամաբանությամբ անհնար է մեկնաբանել:

Երբ պետք է ինչ-որ բանից հրաժարվել, հիշում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, երբ ինչ-որ բան պետք է ամեն կերպ անցկացնել (Ամուլսարն ու ստամբուլյան կոնվենցիան), հիշում են, որ ներկայացուցչական ժողովրդավարության ժամանակ ժողովուրդը ընտրությունների ճանապարհով օժտում է իր «ընտրյալներին»իրավազորությամբ՝ իր անունից կայացնելու ցանկացած որոշում: Երբ հազար հոգի մասնակցում է(այդ թվում ռեյտինգային ընտրակարգով ընտրած իշխող դաշինքի պատգամավորները) Հայաստանի բոլոր դատաարնների շրջափակման խեղկատակությանը (Դանիել Յոհանիսյանի տվյալներով ամեն դատարանի մոտ ակցիային մասնակցում էին ոչ ավել, քան 50 հոգի), երևույթը որակվում է համաժողովրդկան դժգոհություն: Երբ մի քանի հազար մարդ մեկ դատարանի մոտ իրականացնում է ակցիա, երևույթը համարվում է հակահեղափոխության փորձ և դավադրություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...