Ընդդիմության հաղթանակը առանց Սերժ Սարգսյանի անհնարին բան է.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

-Վիճակը երկրում գնալով լարվում է:

Այս ծայրաստիճան լարված մտնոլորտում մի մարդ կա,որ կարող է բոլորին հանդարտեցնել և Հայաստանը վերադարձնել կայուն հանգրվան ,դա Սերժ Սարգսյանն է:
Նա իր հրաժարականով ապացուցեց,որ հանուն պաշտոնի երբեք չի գնա այնպիսի քայլերի,որի միջոցով կտուժեն մարդիկ,կխաթարվի երկրի կայունությունը:

Նա ապացուցեց ,որ իրեն մերժելով ժողովուրդը չստացավ իր «դրախտը»,այլ հայտնվեց ատելության և անհանդուրժողականության,սոցիալական լարվածության և դժգոհության երկրում:
Կարծում եմ մեր հասարակության գիտակից մասը պետք է հետևություններ անի և կոչ անի Սերժ Սարգսյանին հանդես գալ և ասել իր գնահատականն ու այս վիճակից դուրս գալու իր պատկերացրած ելքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդդիմության հաղթանակը առանց Սերժ Սարգսյանի անհնարին բան է:
Վստահ եմ երրորդ նախագահի խոսքը կհանդարտեցնի այս ատելության ծովը և մեծ անակնկալներ կմատուցի շատերին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով