«Երկրի համար կարևոր հարցերը և պրոբլեմները թողած՝ վարչապետը սաղ օրը ֆեյսբուքն է փորփրում».Հայկ Գևորգյանց

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե վարչապետն անձամբ նայում է իր ստատուսների տակ գրված բոլոր քոմենթները, որոնց մեծ մասը, ինչպես արդեն գիտեք, հենց իշխանությունների ֆեյսբուքյան ներկայացուցիչներն են կեղծ էջերով ապահովում: Ու ամենահետաքրքիրն այն է, որ ոչ միայն քոմենթներն է կարդում, այլեւ եթե որեւէ գրառում իրեն հետաքրքրում է, ապա մտնում է այդ մարդու պրոֆիլը, անգամ նրա ընկերների շրջանակն է ուսումնասիրում։

Նշանակում է, որ երկրի համար կարևոր հարցերը և պրոբլեմները թողած՝ վարչապետը սաղ օրը ֆեյսբուքն է փորփրում, որպեսզի տեսնի, թե ինչ են գրել մի քանի քոմենթչի: Այսինքն՝ վարչապետի համար սոցցանցային իրականությունը և մանիպուլյացիաներն ավելի կարևոր են, իրական ոչ բարվոք իրավիճակը երկրում: Եթե այդպես է, ապա Փաշինյանը կարող է ավելի լավ է, որ վարչապետի պաշտոնի փոխարեն վերջինս նշանակվի ֆեյսբուքյան մեկնաբանությունների գծով Մարկ Ցուկերբերգի տեղապահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով